Ռուսաստանում պոեզիայի սիրահարը սպանել է արձակի սիրահարին

13:26 • 29.01.14

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում տեղի է ունեցել սպանություն գրականության հողի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ուրալի Իրբիտ քաղաքում գրականության նախկին ուսուցիչը սպանել է իր բաժակակցին, երբ նրանք քննարկելիս են եղել գրականության ժանրերի կարևորությունը:

 

Ըստ իրավապահների` հունվարի 20-ի գիշերը տղամարդը խմելիս է եղել իր 67-ամյա ծանոթի տանը: Եվ նրանք սկսել են վիճել նրա շուրջ` արդյոք պոեզիան է առավել, թե արձակը: Բնակարանի տերն ասել է, որ միայն արձակն է իսկական գրականություն:

 

Նախկին 53-ամյա ուսուցիչը, որ պաշտպանել է պոեզիան, դանակով սպանել է զրուցակցին: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: