Կիևում սպանել են ևս մի ոստիկանի. Ուկրաինայի ՆԳՆ
Կիևում սպանել են ևս մի ոստիկանի։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանության 42-ամյա ավագ ենթասպան հիվանդանոց է տեղափոխվել նախօրեին «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» նախնական ախտորոշմամբ: Ժամեր անց ոստիկանը մահացել է, գրում է ntv.ru-ն:
Անցկացվում է հետաքննություն:
Հունվարի 24-ին քաղաքի Գոլոսեևսկի շրջանում սպանվել էր ոստիկանության ևս մի աշխատակից: Տղամարդուն հետևել են՝ սպասելով, երբ նա վերադառնա ծառայությունից և կրակել նրա վրա:










