Ռումինիայում ուժեղ ձնաբքի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել

19:59 • 29.01.14

Ռումինիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը երկրի հարավարևելյան շրջաններում հայտարարել է օդերևութաբանական վտանգի «կարմիր» մակարդակ՝ քամու ուժեղ հոսանքների և զրոյական տեսանելիության պատճառով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ծայրահեղ վատ եղանակային պայմանների մասին հայտարարվել է Բուզեու, Բրեիլա, Վրանչա, Կելերաշ, Կոնստանցա, Տուլչա և Յալոմիցա շրջաններում: Մնացած շրջաններում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ, ինչը մատնանշում է կյանքի համար վտանգավոր լինելը:


Անցյալ հանգստյան օրերին ձնաբքի պատճառով երկրում կաթվածահար էր եղել տրանսպորտային, ծովային և ավիացիոն հաղորդակցությունը: Այդ պատճառով երկրի կառավարությունը որոշել է քննարկել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը: