Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են ճնշում գործադրել սիրիական հակամարտության կողմերի վրա՝ փոխզիջման հասնելու համար
Ռուսաստանի և ԱՄՆ–ի մասնագետները Ժնևում կայացած նիստում պայմանավորվել են ճնշում գործադրել սիրիական կողմերի վրա, որպեսզի նրանք հասնեն փոխզիջման: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը, որն այս տեղեկությունն ստացել է դիվանագիտական աղբյուրից:
Աղբյուրը նաև նշել է, որ քննարկվել են քաղաքական և մարդասիրական, ինչպես նաև՝ հունվարի 31-ից հետո կայանալիք՝ միջսիրիական բանակցությունների 2-րդ փուլին առնչվող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ երբ սիրիական պատվիրակությունները գնան խորհրդակցության, նրանք պետք է ունենան «տնային աշխատանք», որպեսզի վերջում հնարավոր լինի որևէ պայմանավորվածությունն ձեռք բերել:










