Միխեիլ Սաակաշվիլին Թաֆթսի համալսարանում կարդացել է առաջին դասախոսությունները

13:37 • 29.01.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում, գրում է Грузия Online-ը: Նախագահը դիմել է ուսանողներին և ֆակուլտետի ներկայացուցիչներին:

 

«Միացյալ ազգային շարժման» մամուլի ծառայության տվյալներով՝ Միխեիլ Սաակաշվիլիին ընդունել է համալսարանի ռեկտոր Էնթոնի Մոնակոն և Թաֆթսի համալսարանի Դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը, որը մինչև անցած տարի զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

 

Միխեիլ Սաակաշվիլին երեք դասախոսություն է կարդացել ֆակուլտետի ուսանողների համար և մի քանի հարցազրույց տվել ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: