Սիրիայի քրիստոնյաները չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը. Համայն Արևելքի պատրիարք
Սիրիայի քրիստոնյաները չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, հայտարարել է Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Հովհաննես 10-րդը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новости-ն։
«Չնայած բոլոր դժվարություններին, ծանր պայմաններին՝ մենք մեր քրիստոնեական համայնքի անունից հաստատում ենք մեր արմատները, ժառանգությունը պահպանելու և մեր նախնիների հայրենիքում մնալու, նրանց ավանդույթները շարունակելու ձգտումները»,- նշել է պատրիարքը։
Հովհաննես 10-րդը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն պահպանելու դիրքորոշման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Մոսկվային պարբերական հումանիտար օգնության համար և օրհնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա օգնականներին հետագա գործունեության համար։










