Ուկրաինայում ճգնաժամն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով. Մերկել

16:46 • 29.01.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել «Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ լուծմանը»։ Այդ մասին նա հայտարարել է բունդեսթագում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Դաշնային կառավարությունն ամբողջ ուժով կաջակցի այդ ջանքերին»,- ընդգծել է կանցլերը։ Նա բարձր է գնահատել Ուկրաինայի «ցուցարարների համարձակությունը»։

 

«Նրանք արտահայտվում են այն նույն արժեքների համար, որոնցով առաջնորդվում ենք մենք Եվրոպական միությունում»,- նշել է Մերկելը։