Աշխարհում մոտ 250 մլն երեխա չի կարողանում կարդալ, գրել և հաշվել. ՅՈՒՆԵՍԿՕ
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտնում է աշխարհի բազմաթիվ երկրներում երեխաների կրթության ցածր մակարդակի մասին, գրում է BBC-ն։
Մասնավորապես զեկույցում նշվում է, որ աշխարհում մոտ 250 մլն երեխա չի կարողանում նույնիսկ կարդալ, գրել և հաշվել։ Միևնույն ժամանակ նշվում է աշխարհի 1/3-րդ երկրներում ուսուցիչների 25%-ի ցածր պատրաստվածության մասին։
Ինչպես նշում է Իսլամաբադում BBC-ի թղթակիցը, օրինակ՝ Պակիստանի Սինդ նահանգում որոշ դպրոցներում նույնիսկ ուսուցիչներ չկան, և ավագ երեխաները ստիպված են սովորեցնել ցածր դասարանների աշակերտներին։










