Պենտագոնը խոստովանել է, որ կորցնում է ռազմատեխնոլոգիական առավելությունը Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ

12:58 • 29.01.14

Վերջին ժամանակներում ԱՄՆ-ն սկսել է կորցնել ռազմատեխնոլոգիական առավելությունը՝ զիջելով Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆրենկ Քենդալը։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, նա նշել է, որ Չինաստանի արագ զարգացմամբ ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանն այնպիսի մարտահրավեր է նետվել, որն ինքը չի տեսել տասնամյակներ շարունակ, հատկապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

 

«Տեխնոլոգիական առավելությունը չի կարող երաշխավորված լինել։ Դա ապագայի խնդիր չէ, դա ներկայի խնդիր է»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալը։

 

Այն պահին, երբ Չինաստանը, Ռուսաստանն ու այլ երկրներ արագ արդիականացնում են իրենց զինված ուժերը, Պենտագոնի ներկայացուցիչները զգուշանում են, որ ԱՄՆ-ն կարող է կորցնել տեխնոլոգիական գերակայությունը, որն ուներ վերջին 25 տարվա ընթացքում։

 

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Չինաստանի և Ռուսաստանի հետ հակամարտություն չեն ակնկալում, սակայն քանի որ այդ երկրները զենք են վաճառում նաև այլ երկրների, ապա չի բացառվում, որ ամերիկացի զինծառայողները կբախվեն դրանց։