ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է նախագահ դառնալու իր պլանների մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է լավ նախագահ դառնալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Time-ին: NBC հեռուստաալիքի առավոտյան շոուի ժամանակ Ջո Բայդենը քննարկել է «Երկրի դրության մասին» Բարաք Օբամայի ուղերձը, սակայն ի վերջո հայտարարել նախագահ դառնալու իր հավակնությունների մասին, նշում է թերթը:
«Համոզված եմ, որ կարող եմ դառնալ լավ նախագահ»,- ասել է փոխնախագահը:
Ջո Բայդենն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե կմասնակցի 2016 թվականի նախագահական ընտրություններին՝ ասելով, որ դեռ այդ հարցով որոշում չի կայացրել:
Միևնույն ժամանակ CBS-ին տված հարցազրույցում Ջո Բայդենը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի ավելի ուշ և հավելել է, որ «ամեն ինչ կարգին կլինի», եթե առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում:










