Ֆրանսիական ոստիկանությունը Կաննում ռումինացի մարմնավաճառների ցանց է բացահայտել
Ֆրանսիական ոստիկանությունը կալանքի տակ է առել 5 մարդու, որոնք կասկածվում են Կաննում ռումինացի մարմնավաճառների գործով կավատության համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
«Գիշերային թիթեռնիկների» ցանցի բացահայտման միջոցառումները տևել են մեկ տարի։
Երկուշաբթի այդ գործով ձերբակալվել էր 7 մարդ։ Մի քանի օր անց նրանցից 5-ը՝ Ռումինիայի 3 քաղաքացի և 2 ֆրանսիացի, կալանքի տակ են առնվել։ Ուրբաթ կասկածյալները պետք է կանգնեն Գրաս քաղաքի դատարանի առաջ։










