Ամերիկուհին դատարան է դիմել իր անունը պաշտոնապես Սեքսիի փոխելու համար
Ամերիկուհի Շեյլա Քրաբթրին այնքան է ատում ծնողների կողմից իրեն տրված անունը, որ ամեն գնով պատրաստ է դրանից ազատվել, քանի որ վստահ է, որ այն իրեն ընդհանրապես չի սազում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Քրաբթրին այժմ դիմել է դատարան, որպեսզի իր անունը պաշտոնապես փոխի Սեքսիի։
«Ես մշտապես կրում եմ Victoria’s Secret-ի արտադրած ներքնազգեստն ու ինձ շատ սեքսուալ եմ զգում, ուստի կարծում եմ, որ Սեքսի անունն իմ կերպարին շատ համահունչ է»,-նշել է երկու երեխաների մայրը։
Այժմ ամերիկուհին սպասում է դատարանի որոշմանը։










