Հավանայում բացվել է Ուգո Չավեսի թանգարանը

11:44 • 30.01.14

Վենեսուելայի և Կուբայի նախագահները Հավանայում բացել են Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի թանգարանը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ցուցադրությունը նվիրված է ոչ միայն Չավեսին, այլև Վենեսուելայի պատմությանը։

 

Թանգարանում ներկայացված են անձնական իրեր, այդ թվում՝ Չավեսի ռազմական համազգեստը և կոշիկները։
Յուրաքանչյուր ամիս նախատեսվում է թանգարանում անցկացնել նախկին առաջնորդին նվիրված միջոցառումներ։