Երևանյան լճի մոտ հայտնաբերվել է հունվարի 20-ին կորած քաղաքացու դին
Երևանյան լճի բետոնապատնեշի հետևի մասում այսօր՝ ժամը 12.30-ին, հայտնաբերվել է հունվարի 20-ին կորած Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանի դին` առանց բռնության հետքերի, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Էդիկ Մադյանի դին գտնվել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և նրա հարազատների որոնողական միջոցառումների արդյունքում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և չէր վերադարձել։
Լուսանկարը՝ wikimapia.org-ի










