ՃՏՊ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին. 4 տուժածներից 1–ը հիվանդանոցում մահացել է

10:00 • 30.01.14

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հունվարի 30-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Ա. Ս-ին, ուղևորներ` 1987թ. ծնված Ա.-ին, 1964թ. ծնված Ռ. Դ.-ին, 1994թ. ծնված Վ. Ա.-ին տեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա.Ս. մահացել է։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: