Դուբայում կազմակերպել են օլիմպիական կրակի «ապօրինի» էստաֆետ
Դուբայի մի քանի հյուրանոցներում, այդ թվում նաև աշխարհի ամենաբարձր շինությունը համարվող «Բուրջ Խալիֆայում», այսօր կցուցադրվի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը, հայտնում է Лента-ն՝ 7daysindubai.com-ին հղումով, մանրամասնելով, որ բոլոր ցանկացողները կկարողանան ձեռքերում պահել այն ու լուսանկարվել դրա հետ։
Սակայն խաղերի կազմկոմիտեից տեղեկացրել են, որ իրենք որևէ կապ չունեն Դուբայի ջահի հետ։
«Կարելի է ասել, որ այդ միջոցառումն ամենասովորական ինքնագործունեություն է։ Օլիմպիական կրակի էստաֆետն անցկացվում է միայն այդ խաղերը հյուրընկալող երկրում, ուստի մնացած բոլոր էստաֆետները համարվում են անօրինական»,- հայտնել են խաղերի կազմկոմիտեից։










