Հայաստանը ևս կնշի Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը
Հայաստանը ևս փետրվարի 2–ին նշելու է Ջրաճահճային հանդակների համաշխարհային օրը. 1971 թ-ի այդ օրը Ռամսար քաղաքում (Իրան) ստորագրվել է Ջրաճահճային հանդակների մասին միջազգային կոնվենցիան, որը անվանվել է «Ռամսարի», այս մասին հաղորդում է ecolur.org –ը:
Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993 թ-ին և այսօր արդեն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող երեք տարածք:
ՄԱԿ-ի փորձագետ Դևիդ Լեսը ջրաճահճային հանդակները համեմատել է մարդու օրգանիզմում երկրի երիկամների դերի հետ, եթե դրանք անհետանան, երկիրը նույնպես կմահանա:










