Տասնյակ երեխաների մասունքներ են հայտնաբերվել Ֆլորիդայի տարածքում գտնվող նախկին դպրոցում
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բարդ դեռահասների համար նախատեսված նախկին դպրոցում անանուն գերեզմանները բացելուց հետո գիտնականները հայտնաբերել են հաստատության նախկին 55 սաների դիակները: Տասնյակ տարիներ կարծիք կար, որ գերեզմանում թաղված են 2 անգամ ավելի քիչ մարդիկ: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Այս արտաշիրիմումը կարևոր քայլ էր Արթուր Դոզյերի անվան դպրոցում տեղի ունեցած խորհրդավոր դեպքերի երկարատև հետաքննության գործում:
Հաստատության ղեկավարությունը և անձնակազմը, որն աշխատել է 1900-2011 թվականներին, մեղադրվում էր երկար ժամանակ սաների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև՝ նրանց բռնաբարությունների և ստրկական աշխատանքի օգտագործման մեջ:
Մահացած տղաների հարազատները և հաստատության այլ սաներ պնդում էին, որ երեխաները մահացել են խորհրդավոր պայմաններում, սակայն դպրոցի աշխատակիցները հերքում էին երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը:
Այժմ գիտնականները պետք է ԴՆԹ անալիզ անցկացնեն, որպեսզի գտնեն նախկին սովորողների հարազատներին, որպեսզի նրանք կարողանան թաղել իրենց երեխաների մասունքները:










