Ուժեղ ցրտերի պատճառով Հնդկաստանի հյուսիսից ուղղաթիռներով տարհանել են ավելի քան 200 մարդու

01:06 • 30.01.14

Հնդկաստանի Հիմալայան լեռներում գտնվող հյուսիսային նահանգներ Ջամմայի և Քաշմիրի գյուղերի ավելի քան 200 բնակիչ տարհանվել է ուղղաթիռների միջոցով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:


Քիշթվար լեռնային շրջանում հնդիկները կտրվել էին շրջանի մյուս հատվածից՝ ուժեղ ցրտերի և ձյան տեղումների պատճառով:

Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատել տարհանման աշխատանքները, որոնք իրականացրել է 130-րդ ուղղաթիռային դիվիզիան: