Human Rights Watch-ը մեղադրում է Սիրիայի իշխանություններին բնակելի թաղամասեր ոչնչացնելու համար

15:19 • 30.01.14

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է Սիրիային Դամասկոսի և Համայի շրջաններում 2012թ. հուլիսից 2013թ. հուլիս ընկած ժամանակահատվածում մի քանի տասնյակ բնակելի շենքերի կանխամտածված ոչնչացման համար. այդ մասին նշվում է կազմակերպության նոր զեկույցում, գրում է РИА Новости-ն։

 

«Երկրի երեսից ջնջված. 2012-2013թթ. անօրինական ոչնչացված թաղամասեր» անվանումով 38 էջից բաղկացած զեկույցն ուղեկցվում է արբանյակից արված «նախքան և հետո» լուսանկարներով, ինչպես նաև ներկայացվում է բնակավայրերի քանդման 7 դեպքի մասին՝ բուլդոզերների և պայթուցիկ նյութերի կիրառմամբ։

 

Հիմնվելով լուսանկարների վրա՝ փորձագետները ենթադրում են, որ քանդված բնակավայրերի տարածքը 145 հա է։

«Քանդված շենքերի մեծամասնությունը բազմաբնակարան շենքեր են եղել։ Կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ գործողություններն ապօրինի կառուցված շենքերի քանդման ծրագրի մի մասն են եղել»,- ասվում է փաստաթղթում։