Իրանը միջուկային զենքի վերաբերյալ Օբամայի հայտարարությունները ֆանտաստիկ է որակել

15:55 • 30.01.14

Իրանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիյե Աֆհամը ֆանտաստիկ և հորինված է որակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը խաղաղ ատոմի անվան տակ միջուկային զենք ստեղծելու Իրանի մտադրությունների մասին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«ԱՄՆ-ն իր կարևորագույն ձեռքբերումն է համարում Իրանին միջուկային զենքից պաշտպանելը, ինչն անիմաստ է, քանի որ իսլամական հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ստանալ, և չի էլ ձգտելու դրան։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի բազմաթիվ «մանևրները», որոնք միայն ֆանտաստիկ երանգ են տալիս հարցին, անարդունավետ են»,- հայտարարել է Աֆհամը։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է մոռանա իր պարտավորությունները համատեղ քայլերի մասին համաձայնության շրջանակում, որը ձեռք էր բերվել Ժնևում։
 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է ժնևյան համաձայնագրի իրագործմանը և վստահ է, որ միայն պայմանավորվածություններին հետևելու, քաղաքական կամք դրսևորելու և բարին կամենալու միջոցով է հնարավոր հասնել խնդրի լուծման՝ մոտ ապագայում»,-ասել է նա։