Ջասթին Բիբերին մեղադրանք կներկայացնեն սբ. Վալենտինի օրը

00:04 • 30.01.14

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում երգիչ Ջասթին Բիբերի գործով դատական նիստը նշանակվել է փետրվարի 14-ին։ Այդ օրը կհրապարակեն կանադացի երգչի նկատմամբ մեղադրանքն առ այն, որ նա հարբած վիճակում վարել է մեքենան և իրականացրել մի շարք այլ իրավախախտումներ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ նահանգի պետական դատական մարմիններին հղումով։ 

Նախապես գրավի դիմաց ազատ արձակված կանադացի երգիչն անձամբ դատարան չներկայանալու իրավունք ունի: