Կիևի իշխանությունները պահանջել են ազատել Կիևի քաղաքային խորհրդի շենքը
Կիևի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին արգելափակումից հանել Կիևի քաղաքային խորհրդի և քաղաքային վարչության աշխատանքը՝ «տրանսպորտային կոլապսից և տեխնածին աղետից խուսափելու համար»: Այդ մասին հայտնել են քաղաքային վարչության մամուլի ծառայությունից, գրում է Взгляд-ը:
«Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք գրավել են մայրաքաղաքային իշխանության շենքը, պետք է հասկանան՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելով՝ պետք է հիշել նաև քաղաքացիական պարտքի, քաղաքի մասին, որտեղ մենք ապրում ենք և աշխատում, մեր կողքին ապրող մարդկանց մասին հոգ տանելու պարտավորության մասին»,- ասված է վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Մենք՝ մայրաքաղաքի կայուն կենսագործունեության ապահովմանը մասնակցող կոմունալ ձեռնարկությունների, կորպորացիաների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներս, դիմում ենք զանգվածային ակցիայի բոլոր մասնակիցներին՝ խնդրելով արգելափակումից հանել քաղաքային իշխանության աշխատանքը՝ ազատելով Կիևի խորհրդի և Կիևի քաղաքային վարչության շենքը»,- հայտարարել է քաղաքի ղեկավարությունը:










