Պակիստանում արգելվել է Մալալա Յուսուֆզայի գրքի վաճառքը՝ թալիբների կողմից հարձակումներից խուսափելու նպատակով

00:30 • 30.01.14

Պակիստանցի 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի հուշագրությունը, որը հրապարակվել է «Ես Մալալան եմ» խորագրով, արգելվել է իր հայրենի նահանգում՝ վախենալով, որ այն կարող է հայտնվել թալիբների ուշադրության կենտրոնում և նոր հարձակումների առիթ դառնալ:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ ոստիկանությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ գրքի թողարկումից հետո չի կարողանա ապահովել անվտանգությունը Փեշավար նահանգում:


Մալալան մեկ անգամ արդեն ենթարկվել է հարձակման թալիբների կողմից՝ 2012-ի հոկտեմբերին, երբ ընդդիմանում էր աղջիկների կրթության նկատմամբ թալիբների սահմանափակումներին:


Իր գրքում, որը Մալալան գրել է բրիտանացի լրագրող Քրիստինա Լեմի հետ համատեղ, աղջիկը ներկայացնում է իր արտառոց պատմությունն ու դերը որպես ակտիվիստ՝ կանանց իրավունքների համար պայքարում:

 I Am Malala by Malala Yousafzai

Malala Yousafzai gives a speech after she received the Amnesty International Ambassador of Conscience award for 2013 at a ceremony in the Mansion House, Dublin, Ireland