Վրաստանի նախագահի այցը Բաքու դարձյալ հետաձգվել է
Հետաձգվել է Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան, որը նախատեսված էր հունվարին։
Ինչպես տեղեկացնում է Грузия-online-ը, Գեորգի Մարգվելաշվիլիի այցը նախատեսված էր հունվարի վերջին, և հետաձգվել է՝ որոշակի իրադրություններով պայմանավորված։
Վրաստանի պատգամավոր Ալի Մամեդովը Взгляд.az-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքով՝ այցի հետաձգման պատճառը երկու կողմերի ծանրաբեռնվածությունն է։
«Փոփոխության պատճառը երկու կողմերի զբաղվածությունն է։ Ես հանդիպման ժամկետի մասին որևէ տեղեկություն չունեմ։ Սակայն ակնկալվում էր, որ Թուրքիայից հետ Մարգվելաշվիլին կայցելի Ադրբեջան»,-ասել է Ալի Մամեդովը։
Հիշեցնենք, որ այցը պլանավորվել էր դեռևս անցյալ տարեվերջին, սակայն պաշտոնապես հաղորդվեց, որ այցը հետաձգվել է մինչև հունվար։










