«Մայդանցիները» զինվորներից խլել են վահաններն ու սաղավարտները
Կիևում անկարգությունների ընթացքում, որոնցով ուղեկցվել են ընդդիմության հանրահավաքները, ներքին զորքերի մարտիկները զրկվել են մոտ 1000 պաշտպանական միջոցներից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНН-ին: Այդ իրերը խլել կամ ոչնչացրել են ցուցարարները:
Մասնավորապես՝ մարտիկները զրկվել են ձեռքերի և ոտքերի համար 300 պաշտպանական կոմպլեկտներից, մոտ 200 վահաններից, մոտ 150 զրահաբաճկոններից և մոտ 350 սաղավարտներից: Կորցրած պարագաների մասին տվյալները և վնասի գումարը հստակեցվում են:
Կիևի իշխանություններն, իրենց հերթին, հաշվել են, որ «Եվրամայդանի» երկու ամիսների ընթացքում քաղաքին հասցվել է առնվազն 20 միլիոն գրիվենի վնաս:










