McDonald’s-ում հերոին են վաճառել «Հեփի միլի» անվան տակ
Ամերիկյան Փիթսբուրգում ոստիկանությունը ձերբակալել է «Մակդոնալդսի» աշխատակցուհու՝ ռեստորանի պատուհանից հերոին վաճառելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Pittsburgh Post-Gazette-ին:
Արագ սննդի հայտնի ցանցի 26-ամյա մենեջերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները հանդես են եկել գնորդի դերում և հերոին գնել:
Թմրանյութը հասանելի է եղել Փիթսբուրգի Իսթ-Լիբերթի շրջանում գտնվող «Մակդոնալդսում»:
Ոստիկանները պարզել են, որ հաճախորդները, որոնք ցանկացել են հերոին ձեռք բերել, մոտեցել են վարորդների համար պատվերի պատուհանի մոտ, պատվիրել «խաղալիքը», ինչից հետո անցել մյուս պատուհանի մոտ և ստացել ուտելիքի փաթեթը, որտեղ գտնվել է թմրանյութը:
Գործակալները, որոնք ստուգիչ գնում են իրականացրել, կարողացել են ձեռք բերել հերոինի 10 փաթեթ «Հեփի միլ» ուտելիքի հետ:










