Վրաստանի նախկին վարչապետին հիշեցրել են դիակի դիմաց պարգևավճար խոստանալը

14:14 • 30.01.14

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, որտեղ դերակատարություն ունեն հանրապետության նախկին կառավարության ուժային կառույցների ներկայացուցիչները, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Կադրում երևում է, որ բարձրաստիճան անձն անօրինական հրաման է տալիս. հենց դրա առթիվ էլ սկսվել է հետաքննությունը։

 

Տեսանյութում մարդիկ զինվորական համազգեստով են։ Նրանց դիմում է ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին։
«Ինձ երկու մարդ է պետք, երկու դի։ Բերեք ինձ այդ երկու դիերն ու վերջ։ Պարգևատրումը մեծ կլինի»,-ասում է նա։

 

Տեսանյութի հերոսները քննարկում են ինչ-որ ռազմական գործողություն։ Ավելի ուշ կադրում հայտնվում են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ինչպես նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

 

Ձայնագրությունը հավանաբար արվել է ռազմական միջոցառման շրջանակներում, և համացանցում տեղադրվել է հունվարի 29-ին։