Ուկրաինուհի պաշտոնյան անհարգալից է արտահայտվել Կիևում սպանված Սերգեյ Նիգոյանի մասին

09:49 • 30.01.14

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Ռադոմիշլի շրջանային խորհրդի ղեկավարի տեղակալ Գալինա Լիտվինենկոն Կիևի Գրուշևսկու փողոցում սպանված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հուղարկավորությունից հետո գրել է նրա մասին. «Նրա նմանի համար չես էլ ափսոսում», գրում է Взгляд-ը:


Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Facebook-ի իր էջում:

 

«Մայդանի անմեղ զոհեր: Ուկրաինայի եվրաինտեգրման համար մարտիկ Սերգեյ Նիգոյան՝ հայկական ASALA ահաբեկչական կազմակերպության անդամ»,- գրել է նա:

 

Քիչ անց նա ջնջել է իր էջը սոցցանցում, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

Взгляд-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կիևի կենտրոնում հունվարի 24-ին հայտնվել են պաստառներ՝ «սպանված հայրենասերների» համար վրեժ լուծելու սպառնալիքներով: Դրանցից մեկում ասվել է, որ «մեզանից յուրաքանչյուրի դիմաց՝ Ուկրաինայի 10 թշնամի»: Պաստառին կից եղել է Սերգեյ Նիգոյանի լուսանկարը, որին անհայտ անձինք սպանել են Գրուշևսկու փողոցում հունվարի 22-ին: