Փարիզի օդանավակայաններում գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը
Փարիզի օդանավակայաններում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Տրանսպորտային աշխատակիցների եվրոպական ֆեդերացիայի անդամ դիսպետչերները երկօրյա բողոքի ակցիա են իրականացնում «Եվրոպայի միասնական երկինք» ծրագրի դեմ:
Ժամանակացույցում փոփոխություններ են տեղի ունեցել Փարիզի շրջանի երեք օդանավակայաններում՝ Շարլ դե Գոլի, Փարիզ-Օրլիի և Բովեի:
Կարճաժամկետ գործադուլներ են անցկացվում նաև Սլովակիայում և Իտալիայում: Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Չեխիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Բուլղարիայում և Հունաստանում, հաղորդում է Reuters-ը:










