«Խաղաղության գինին» նշում է իր 30-ամյակը

11:42 • 30.01.14

Խաղաղության ու հարստության բացառիկ խորհրդանիշ դարձած «Խաղաղության գինին» այսօր նշում է իր 30-րդ տարեդարձը, հայտնում է Euromag-ը՝ Italia-ru.com-ին  հղումով։

 

Յուրահատուկ այս խմիչքն իր մեջ համադրում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող 855 խաղողի այգիների բերքը։ Այն արտադրվում է Իտալիայում՝ Cantina Produttori di Cormòns գինեգործական արտադրամասում։

 

Խմիչքի  հոբելյանի կապակցությամբ Հռոմում հանդիսավոր կերպով ներկայացվել է նոր բերքից ստացված «Խաղաղության գինին»։