Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները, առկա է թանձր մառախուղ, իսկ Արագածում՝ ձնաբուք

09:44 • 30.01.14

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի՝ ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագածում առկա է ձնաբուք:


Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:


Սոթք-Քարվաճառ, Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհները փակ են:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: