Իտալիայում հսկայական քարը ոչնչացրել է 300-ամյա ագարակը՝ պատճառելով 1 մլն եվրոյի վնաս (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալական Տրամին քաղաքում 300-ամյա ագարակը, որը պատկանում էր կաթոլիկ եկեղեցուն, վերածվել է ավերակների, երբ դրա վրայով հսկայական ժայռաբեկոր է անցել։
Ինչպես հայտնում է Газета-ն, մոտ 400 խմ-անոց քարը պոկվել է ժայռից՝ ոչնչացնելով ագարակն ու դրան կից խաղողի այգիները։ Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, սակայն վնասը գնահատվել է 1 մլն եվրո։
Մտավախություն կա, որ դեպքը կարող է կրկնվել, ուստի հարակից տարածքների բնակիչները տարհանվել են։
















