Նյու Յորքի իշխանությունները 2.200 կարապ կոչնչացնեն

13:38 • 30.01.14

Նյու Յորքի շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը պատրաստվում է 2 հազարից ավելի կարապ ոչնչացնել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Նշվում է, որ կարապները պատկանում են արգելված և ինվազիվ տեսակներին, այսինքն՝ այն թռչուններին, որոնք պատահաբար են բերվել տարածաշրջան և որոնք նոր տարածքներ են գրավում:

 

Միջոցներ ձեռնարկելու պատճառն այն է, որ կարապները ոչնչացնում են տեղի բադերի և սագերի բնական միջավայրը և ինքնաթիռների համար վտանգ են ստեղծում:

 

Մինչև 2025 թվականը նախատեսվում է ոչնչացնել մոտ 2,2 հազար թռչուն՝ կրակելու կամ թունավոր նյութերի միջոցով:

 

Իշխանությունների մտադրություններն առաջացրել են կենդանիների պաշտպանների զայրույթը, որոնք կարապներին սիրո և հավատարմության խորհրդանիշներ են համարում: Որոշ ընդդիմացողներ անգամ նրանց համեմատել են ներգաղթյալների հետ:


Միևնույն ժամանակ, որոշ զբոսայգիների թույլ կտան պահել կարապների այն դեպքում, եթե աշխատակիցները կանխարգելեն դրանց բազմացումը: