Թուրք զինվորականները կրակ են բացել Սիրիայի սահմանին գտնվող ահաբեկիչների ավտոշարասյան ուղղությամբ

09:19 • 30.01.14

Թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների ավտոշարասյանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Reuters-ին հղումով։

 

Զինվորականները կրակ են բացել այն բանից հետո, երբ Թուրքիայում ական է պայթել, որն արձակվել էր իսլամիստների և Սիրիայի ազատ բանակի միջև ծավալված մարտի ընթացքում։

 

Կրակահերթի հետևանքով ոչնչացվել է իսլամիստների ավտոշարասյունը, որը բաղկացած է եղել ամենագնաց մեքենայից, բեռնատարից և ավտոբուսից։ Զինյալների շարքերում զոհերի մասին չի հաղորդվում։