Աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ աճը կարող է վերջապես դադարել գլխուղեղում առաջացած ուռուցքի հեռացումից հետո (լուսանկարներ)
Աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ աճը կարող է դադարել, քանի որ բժիշկները հեռացրել են կնոջ ուղեղում առաջացած ուռուցքը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Սիդիքա Պարվինը, ում հասակը 2 մետր 37 սմ է, իր գյուղից շուրջ 1600 կմ տարածք է անցել՝ հասնելով Դելի, որտեղ բժիշկները փրկել են նրա կյանքը:
Հնդկուհին տառապում էր գիգանտիզմով, որը գլխուղեղում լորձաթաղանթի վրա առաջացած ուռուցքի հետևանքն է, ինչը նպաստել է աճի հորմոնի արտադրմանը:
Վիրահատական միջամտությունից առաջ 28-ամյա կնոջ մոտ արդեն ողնաշարային խանգարումներ էին նկատվում, որոնց պատճառով կինը չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկները նշել են, որ ուռուցքի հետևանքով կինը կարող էր կուրանալ կամ կաթվածահար լինել: Վիրահատող բժշկի խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել:




















