Իշխանությունները կողմ են քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծմանը. Ուկրաինայի ԱԳՆ

15:59 • 30.01.14

Ուկրաինայի իշխանությունը կողմ է քաղաքական ճգնաժամի բացառապես խաղաղ լուծմանը, ասել է երկրի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ուկրաինայի իշխանությունը տրամադրված է քաղաքական այս ճգնաժամի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը»,- ասել է Կոժարան օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ բոլոր բանակցություններն ընդդիմության և իշխանության միջև կտարվեն բաց և անկեղծության սկզբունքներով։

 

Նախարարի խոսքով՝ երկրում կատարվող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ և իշխանությունը, և ընդդիմությունը պատրաստ են ճգնաժամի լուծման վերաբերյալ կառուցողական երկխոսությանը։