Վիկտոր Յանուկովիչը հիվանդացել է

13:19 • 30.01.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սուր շնչառական հիվանդության և ջերմության պատճառով արձակուրդ է վերցրել։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այդ մասին հաղորդել է Բժշկական հարցերով պետական վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Օրդան։

 

«Ուկրաինայի նախագահը հիվանդության թերթիկ է բացել սուր շնչառական հիվանդության պատճառով, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։