«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ճառագայթման մակարդակի ստուգումների ժամանակ զանգվածային սխալներ են հայտնաբերել
Ճապոնական Tokyo Electric Power էներգետիկ ընկերությունը զանգվածային և լուրջ խախտումներ է բացահայտել ճառագայթման մակարդակի չափումների ժամանակ, որոնք իրականացվել են «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի տարածքում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ TEPCO օպերատոր ընկերությանը հղումով:
TEPCO-ին հաջողվել է պարզել, որ ռադիոակտիվ մասնիկների պարունակության բազմակի չափումները, որոնք իրականացվել են ատոմակայանում նախկինում, սխալ են եղել:
Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել և խոստացել է այդ հարցով վերստուգումներ անցկացնել: Չափումների ընթացքում սխալ է հաղորդվել այնպիսի բարձր ռադիոակտիվություն ունեցող նյութը, ինչպիսին է ստրոնցիում 90-ը:










