Պուտինը խորհուրդ է տալիս օլիմպիադայի ժամանակ չքննարկել սեռական փոքրամասնությունների հարցը

22:49 • 07.02.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չխառնել սպորտի, քաղաքականության և մարդու իրավունքների հարցերը:

 

Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ որևէ դժվարություն չի տեսնում ռուս-հոլանդական հարաբերություններում:

 

«Իհարկե, կան հարցեր, որոնք մշտապես վեճեր են հարուցում, հատկապես ենթակառուցվածքների, տրանսպորտի, տնտեսության ոլորտներում: Հասկանում եմ, որ դուք շատ եք ուշադրութուն դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը: Մենք միշտ բաց ենք ցանկացած քննարկման և երկխոսության համար», - Վլադիմի Պուտինի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:

 

«Սպորտը սպորտ է, իսկ օլիմպիադան՝ օլիմպիադա։ Եկեք չկենտրոնանանք այդ հարցի վրա: Չէ՞ որ ինչքան քիչ լինի երկկողմ ագրեսիան այս հարցերի շուրջ, այնքան ավելի լավ», - ասել է Պուտինն ՝ անդրադառնալով սեռական փոքրամասնությունների խնդիրների մասին հարցին: