«Ալիշան» ՍՊԸ-ն դատական հայց կներկայացնի «ՀայՌուսԳազարդ»-ի դեմ, «ՀայՌուսգազարդ»-ն էլ՝ «Ալիշան»-ի

16:03 • 08.02.14

«ՀայՌուսԳազարդ» ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ալիշան» ՍՊԸ- դեմ՝ օգտագործված գազի դիմաց գումարները գանձելու պահանջով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՀայՌուսԳազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

 

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման՝ ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը:

 

«Ալիշան» ՍՊԸ-ի տնօրենն ասել էր նաև, թե իրենք պարտք չունեն, և ավելացրել, որ երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնեն «ՀայՌուսգազարդ»-ի դեմ:

 

««ՀայՌուսԳազարդ»-ը ԳՄՕԿ-ի (Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ) կանոնագրի համաձայն՝ սահմանված ժամկետներում «Ալիշան» ՍՊԸ-ին է ուղարկել համապատասխան ակտեր և ծանուցումներ, սակայն «Ալիշան»-ը չի վճարել սպառված գազի գումարը»,- ասաց Շուշան Սարդարյանը և ավելացրեց, թե «ՀայՌուսգազարդ»-ը, համաձայն ԳՄՕԿ-ի, ստիպված է եղել դադարեցնել գազամատակարարումը: