Ֆրանսիական ալպերում գնացքը վթարի է ենթարկվել. կան զոհեր
Ֆրանսիական Ալպերում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, կա 7 վիրավոր, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի ու տուժածների քաղաքացիության մասին տեղեկություններ չկան:
Միջադեպը տեղի է ունեցել Վերին Պրովանս վարչական շրջանում, գնացքը իրականացնելիս է եղել Նիս–Դին լը Բեն երթուղին։
Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի պատճառը ռելսերին հայտնված ժայռաբեկորն է եղել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:










