Եվրոպայի խորհրդի ղեկավարն արձագանքել է Նուլանդի՝ F*** EU արտահայտությանը

14:53 • 08.02.14

Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյն այսօր «անընդունելի արտահայտություն է» որակել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի արտահայտությունը ԵՄ-ի հասցեին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, միևնույն ժամանակ Ռոմպեյն անհրաժեշտ է համարել հաշվի առնել նման արտահայտություններ անելու կոնտեքստը։

 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հանդեպ ճիշտ քաղաքականություն է վարում։

«Կարծում եմ՝ ամերիկացի գործընկերները չպետք է չխառնվեն Եվրամիության քաղաքականությանը»,- ասել է Հերման վան Ռոմպեյը։

 

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին հաղորդել էր, որ Նուլանդի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը չի անդրադարձել ԵՄ-ի ներկայացուցիչների հետ նրա աշխատանքի վրա։ «Նա ներողություն է խնդրել, և հասկանալի է, որ այդ խոսքերը չեն արտահայտում իր վերաբերմունքը ԵՄ-ի հանդեպ»,-ասել էր նա։

 

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր Վիկտորյա Նուլանդի և Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նուլանդը ոչ պատշաճ էր արտահայտվել Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման հարցում ԵՄ-ի դերակատարության մասին։ Նուլանդը պարզապես ասել էր F*** EU` «Գրողի ծոցը ԵՄ-ն»: