Ուկրաինայում Լենինի ևս մեկ արձան է գլխատվել
Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գրեբյոնկա քաղաքում գլխատվել է Լենինի արձան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:
Քաղաքային զբոսայգում վնասված արձանը հայտնաբերվել է այսօր առավոտյան քաղաքացիների կողմից։ Վանդալիզմը հաստատել են նաև իրավապահները:
Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում Ուկրաինայում հաճախակիացել են վանդալիզմի դեպքերը Լենինի արձանների նկատմամբ: Նման միջադեպեր են արձանագրվել Կիևում, Կոտովսկում, Բերդիչևում և Կիրովոգրադի Խմելյովսկ գյուղում:
Հայտնի է դարձել նաև, որ Օդեսաում Լենինյան կոմսոմոլի զբոսայգում գտնվող Լենինի վրա փետրվարի 7-ի գիշերը անհայտ անձինք նկարներ են արել։











