Սոչիում ամերիկացի մարզիկը ջարդել է իր հյուրանոցային համարի դուռը
Ամերիկացի մարզիկ Ջոնի Քուինը կոտրել է Սոչիի օլիմպիական ավանում իր հյուրանոցային համարի դուռը, այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը։
Բեսյբոլիստ Քուինը ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականից ստիպված է եղել կոտրել լոգասենյակի դուռը, քանի որ այն արգելափակվել է:
«Ցնցուղի տակ էի, երբ պարզեցի, որ դուռը փակ է: Մոտս հեռախոս չկար, որպեսզի օգնություն կանչեի»,– Twitter-ում գրել է նա՝ ավելացնելով, որ ստիպված է եղել ուժ գործադրել։
Մարզիկը Twitter-ում տեղադրել է կոտրած դռան լուսանկարը։
![]()










