Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը զուգահեռ՝ Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել
Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը զուգահեռ՝ Թբիլիսիի Ռոսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները բողոքել են Օլիմպիական խաղերին վրացի մարզիկների մասնակցության դեմ և փշալարերով մի քանի րոպե փակել են պողոտան։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ակցիան կազմակերպել են վրացի մի խումբ երիտասարդներ։
Ակցիայի ընթացքում մասնակիցների և իրավապահների միջև իրավիճակը մի պահ լարվել է։
Ոստիկանությունը սկսել է հետապնդել դերասան Միշա Մեսխիին, ով փորձել է ձգել փշալարը, սակայն միջադեպը շուտով հարթվել է, և Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։










