ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են անծանոթի, ով փորձել է սողոսկել Օբամայի մոտ
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են նախագահի անվտանգության համար, ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է անցնել Սպիտակ տան պարիսպը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Անծանոթի մոտ նրանք հայտնաբերել են կասկածելի պայուսակներ, որոնց պարունակությունը ստուգվում է։ Գաղտնի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ անծանոթին չի հաջողվել անցնել պարիսպը։ Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել նրա ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները։
Կարգազանցի ձերբակալումից հետո բոլոր մուտքերը դեպի Սպիտակ տուն փակվել են։ Հաղորդվում է, որ նախագահ Բարաք Օբաման միջադեպի ժամանակ նստավայրում չի եղել, այլ աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգում։










