BBC-ն չի ցուցադրել Վիկտոր Յանուկովիչին Օլիմպիական խաղերի ժամանակ

22:32 • 08.02.14

Բրիտանական BBC 2 հեռուստաալիքը չի ցուցադրել իր երկրի հավաքականին ողջունող` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ, այս մասին հաղորդում է Газета.ru-ն։


Հեռուստաընկերության մամլո ծառայության խոսքով՝ իրենք հեռարձակել են Ուկրաինայի հավաքականի մուտքը, սակայն անտեսել են Յանուկովիչի ներկայությունը «Ֆիտչ» մարզադաշտում, ընդ որում այլ պատվիրակությունների մուտքը ընթացքում որպես կանոն ուղեկցվել է այդ երկրի ղեկավարության առաջնորդների կադրերով:


Բրիտանացի հաղորդավարուհիները նույնպես գնահատական են տվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հայտնել են իրենց աջակցությունն ուկրաինացիներին: