Բրիտանիայում սաստիկ քամին օդ է հանել ափամերձ շրջանում զբոսնողին (լուսանկարներ)

21:00 • 09.02.14

Բրիտանիայում շարունակվում են կործանարար փոթորիկները, որոնց պատճառով երեկ հարյուրավոր մարդիկ են տարհանվել իրենց տներից:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակային պայմանները շարունակվելու են նաև հաջորդ շաբաթվա ընթացքում:

 

Անոմալ քամիներն ու փոթորիկները հանգեցրել են ջրհեղեղների Թագավորության որոշ շրջաններում: Հազարավոր տներ և կալվածքներ քանդվել են, 5000 տներ ջրի մեջ են հայտնվել:

 

Չնայած տնից դուրս չգալու հորդորներին՝ որոշ արկածախնդիրներ շարունակում են զբոսնել ափամերձ շրջաններում՝ անտեսելով քամու ուժգնությունը: Սակայն նրանցից մեկի բախտն իսկապես չի բերել. սաստիկ քամին օդ է մղել փոթորկի ժամանակ ափի մոտ հայտնված երիտասարդին: