Կլինտ Իսթվուդը փրկել է պանրից խեղդվող տղամարդուն

10:27 • 09.02.14

Հայտնի դերասան և ռեժիսոր Կլինտ Իսթվուդը փրկել է պանիրի պատճառով շնչահեղձ լինող տղամարդուն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

 

Հաղորդվում է, որ Կալիֆորնիայի Կարմել քաղաքում գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի բացման արարողության ժամանակ միջոցառման տնօրեն Սթիվ Ջոնը պանիր ուտելիս սկսել է շնչահեղձ լինել:

 

Արարողության հյուրերը խուճապի են մատնվել՝ չիմանալով՝ ինչ անել: Այնուամենայնիվ, արարողությանը ներկա 83-ամյա Իսթվուդը չի շփոթվել և Ջոնին մեջքից բռնելով՝ երեք անգամ վերև է քաշել, ինչի շնորհիվ պանիրի կտորը դուրս է եկել գոլֆի մրցաշարի տնօրենի կոկորդից:

 

Դերասանի խոսքերով՝ նա առաջին անգամ է փրկել մարդուն այդպիսի անիմաստ մահից՝ հավելելով, որ տեսել է, թե ինչպես է «ամբողջ կյանքն անցնում Ջոնի աչքերի առջև»: